211652_close_icon
views-count2804 դիտում article-date 19:34 26-02-2020

15-ամյա Գոռ Խաչատրյանը` հրաձգության Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած Եվրոպայի հրաձգության առաջնության օդամղիչ զենքաձևերում սպասելիքները գերազանել է երևանցի Գոռ Խաչատրյանը. նա երիտասարդական առաջնության ծրագրով, «խառը վազք» մրցաձևում, 20 + 20 կրակոցներով վաստակել է 382 միավոր, միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, նվաճել աշխարհամասի երիտասարդների հաղթողի կոչումը և պարգևատրվել ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 15-ամյա Գոռ Խաչատրյանը նաև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը: Եվրոպայի ռեկորդ է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը: Երեկ նա Հայաստանի կանանց հավաքականի կազմում, ինչպես հայտնի է, թիմային պայքարում գրավել է երրորդ տեղը: Նրա խոցած 549 միավորը հին աշխարհամասի երիտասարդական նոր բարձրագույն նվաճում է: Փակ մարզասրահներում անցկացվող Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր