Դիեգո Մարադոնա. Հուսով եմ, «Նապոլիի» դեմ Մեսին լավ չի խաղա
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Նապոլի»-«Բարսելոնա» կայանալիք հանդիպմանը:
«Այժմ «Նապոլին» Դե Լաուրենտիսի նախագահության 15 տարիների ընթացքում ամենաբարդ մրցաշրջանն է անցկացնում: «Բարսելոնայի» հետ հանդիպումը շատ ծանր է լինելու, սակայն ֆուտբոլում կանխատեսումները կարող են չիրականանալ:
Հուսով եմ, որ «Նապոլին» բոլորին կզարմացնի և երկրպագուներին կերջանկացնի:
Ինչ վերաբերում է Մեսիին, ապա հուսով եմ, որ նա այսօր իր լավագույն հանդիպումը չի անցկացնի», ասել է Մարադոնան:
«Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: