Դիեգո Մարադոնա. Ցանկանում եմ երեխա ունենալ, քանի որ լավ «մարզավիճակում» եմ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատմել է, թե ինչու է դադարել թմրանյութ օգտագործել:
«Արդեն 12 տարի է, ինչ չեմ օգտագործում: Ես դադարեցի կոկաին օգտագործել, քանի որ դժվար էր առավոտյան արթնանալ: Հիմա այդպես չէ: Ես որոշեցի առողջ ապրելակերպ պահել հանուն իմ երեխաների, հարազատների և բարեկամների:
Բացի այդ, մտածում եմ ևս մեկ երեխա ունենալ, քանի որ դեռ լավ «մարզավիճակում» եմ», ասել է 54-ամյա Մարադոնան, որն ունի 5 երեխա:
Հիշեցնենք, որ Մարադոնան մտադիր է իր թեկնածությունը դնել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: