Իմ գլխավորությամբ Մեսսին 5 անգամ ավելի լավ էր խաղում, քան Սաբելյայի. Դիեգո Մարադոնա
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է Արգենտինայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային: Մարադոնայի կարծիքով թիմի հարձակվող Լիոնել Մեսսին իր գլխավորութփյամբ ավելի լավ էր գործում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մեսսին իր թիմի հետ հասավ մինչև եզրափակիչ, 7 խաղում խփեց 4 գոլ և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:
2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը Մարադոնայի գլխավորությամբ հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց: Մեսսին անցկացրած 5 խաղում ոչ մի գոլ չխփեց:
« Իմ գլխավորությամբ Մեսսին 5 անգամ ավելի լավ էր խաղում, քան Սաբելյայի: Ինձ դուր չի գալիս Սաբելիայի աշխատաոճը»,-Մարադոնայի խոսքերը մեջբերում է Yahoo! Sport-ը: