Դիեգո Մարադոնա. Մեսին ԱԱ-2018-ում ապացուցելու բան չունի
Լեգենդար ֆուտբոլիստ, 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան խորհուրդներ է տվել Լիոնել Մեսիին՝ 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:
«Ես Մեսիին խորհուրդ կտայի պարզապես խաղալ և դրանից հաճույք ստանալ: Նա պետք է մոռանա քննադատության մասին:
Նա ապացուցելու կարիք չունի, նա պետք է պարզապես վայելի իր խաղը:
Ես չեմ ճանաչում Սամպաոլիին, չգիտեմ, թե ինչպես է նա խաղում: Սակայն ես ճանաչում եմ այդ թիմի խաղացողներին, նրանք ամբողջությամբ ուժերը կներդնեն: Նրանք հաղթելու լավ հնարավորություն ունեն: Բայց ես Արգենտինային ֆավորիտ չեմ համարի, քանի որ ֆավորիտները երբեք չեն հաղթում», ասել է Մարադոնան: