211652_close_icon
views-count48414 դիտում article-date 16:17 22-02-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Golf-ն ու Opel Astra-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից դեպի Մալականի այգի տանող ճանապարհահատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Golf մակնիշի 33 MM 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 91 QO 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն այս պահին հրաժարվում են բժշկական օգնությունից։ Վթարի մասին տեղեկացվել է արդեն Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցելու են ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որպեսզի ժամանեն ՃՈ տեսուչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր