13722 դիտում
12:44 22-02-2020
Ավտովթար Երևանում. Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում բախվել են Kia-ն ու Lada-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում, բախվել են Kia Fortе մակնիշի 81 NF 881 համարանիշի և Lada մակնիշի 35 TC 432 համարանիշի ավտոմեքենաները;
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և բժշկական օգնություն ստացած անձի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+