211652_close_icon
views-count3455 դիտում article-date 09:13 20-02-2020

Խստացվում է հսկողությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց հետո կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը նաև բարեգործական կազմակերպությունների նկատմամբ: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում, որոնցից թերեւս ամենաէականը 18-րդ հոդվածում հետևյալ պարբերության ավելացումն է. «Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում եւ հաստատում է լիազորված մարմինը»: Այսպիսով, կառավարությունն իր վրա է վերցնում բարեգործական ծրագրերի արդյունավետության գնահատման լիազորությունը, իսկ դա նշանակում է, որ բարեգործական ծրագրերը մշտապես գտնվելու են կառավարության հսկողության ներքո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր