591 դիտում
17:27 18-05-2015
Խստացվում է աղբահանություն իրականացնող կազմակերպության աշխատանքների նկատմամբ հսկողությունը
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 52 վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ այնքան բավարար գնահատելով կատարվող աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն դրա համար սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք ձևավորելու համար: Գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում հանձնարարվել է խստացնել նաև աղբահանություն իրականացնող կազմակերպության աշխատանքների նկատմամբ հսկողությունը:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ 4 վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում 13 արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է օրենքով տրված լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 12 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն սահմանել:
Նմանատիպ նյութեր
3605 դիտում
09:13 20-02-2020
Խստացվում է հսկողությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ. «Ժամանակ»
1934 դիտում
16:20 21-07-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
1204 դիտում
22:18 20-07-2015
Երևանում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Այս բաժնից
1255 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
778 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
616 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ