999 դիտում
17:33 14-10-2014
Խստացվում է հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայնություն ստանալու դեպքում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է՝
1) հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում մշակել և հաստատել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` նախատեսելով շուրջօրյա հերթապահություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N1535-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N226-Ա և Հայասանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N253-Ա համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N227-Ա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N144-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N254-Ա համատեղ հրամանի պահանջներին համապատասխան կազմակերպել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է՝
1) պարբերաբար վերահսկողություն իրականացնել`
ա. հանրապետության անտառային տարածքների, անտառամերձ բնակավայրերի, շրջանցող ավտոճանապարհների նկատմամբ.
բ. բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն պահակակետերից միչև մայրուղիներ ընկած ճանապարհահատվածների նկատմամբ,
գ. փայտանյութի վաճառքի կետերում,
2) համապատասխան պետական կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների հետ կազմակերպել համատեղ շրջայցեր:
3) ապօրինի փայտանյութ տեղափոխող տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում, եթե շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը գերազանցում է 200 հազար դրամը, ձեռնարկել համապատասխան միջոցներ` գործերի հետագա ընթացքն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
21:52 28-06-2019
Թումանյանի ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4660 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած