211652_close_icon
views-count2800 դիտում article-date 15:18 18-02-2020

Այսօր 2 սուպերդիմակայությամբ մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը։ Խաղային առաջին օրը մեզ սպասվում է երկու սուպերդիմակայություն. Մադրիդի «Ատլետիկոն» կընդունի մրցաշարի գործող չեմպիոն, ԱՊԼ-ում մրցակից չունեցող «Լիվերպուլը»: «Ատլետիկոն» հայտնի է իր մարտական ոգով, չի ճանաչում հեղինակություններ, հայտնի է իր պաշտպանական մարտավարության անգերազանցելի ոճով: «Լիվերպուլը» պետք է շատ չարչարվի, նման թիմի թույլ տեղերը գտնելու համար: Դիմակայությունը կարող է էլ ավելի անկախատեսելի դառնալ՝ հաշվի առնելով, որ մադրիդյան ակումբի կազմում կարող է հայտնվել նրա գլխավոր զենքը՝ հարձակվող Դիեգո Կոստան, որը վնասվածքի պատճառով մի քանի ամիս բաց էր թողել: Հաջորդ դիմակայությունում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի ՊՍԺ-ին: ՊՍԺ-ն թերևս այսօր ունի աշխարհի ուժեղագույն հարձակման գիծը. Նեյմար, Մբապե, Կավանի, Իկարդի: Չորս թոփ-հարձակվող, որոնք Ֆրանսիայի առաջնությունում խփած 67 գոլերից 41-ի հեղինակն են: Բայց մի բան է Ֆրանսիայի առաջնությունը, որտեղ ՊՍԺ-ն լուրջ մրցակիցներ չունի, և այլ բան՝ Չեմպիոնների լիգան: Մանավանդ, որ մրցակիցը վերջին շրջանում պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող «Բորուսիան» է: Բավական է ասել, որ Բունդեսլիգայի վերջին 5 խաղում դորտմունդցիները 23 գոլ են խփել, այսինքն՝ միջինը 4,5 գոլ մեկ խաղում, ինչը շշմեցուցիչ արդյունք է: «Բորուսիան» 22 խաղում 63 գոլ է խփել, ինչը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է: Անհավանական մարզավիճակում է գտնվում «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որը ամեն խաղում հասցնում է և գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել: Եվ իհարկե, շատ ճիշտ ժամանակին թիմ հրավիրեցին նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդին, որը ընդամենը 5 խաղ անցկացնելով նոր թիմում, արդեն հասցրել է... 8 անգամ գրավել մրցակիցների դարպասը: Այնպես որ, մեզ հիասքանչ դիմակայություն է սպասվում: Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր