«Ատլետիկո»-ՊՍՎ. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում առաջին անգամ գրանցվել է գոլազուրկ դիմակայություն. տեսանյութ:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ միայն 11 մետրանոց հարվածաշարով կարողացավ հաղթել հոլանդական ՊՍՎ-ին և դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0, իսկ 11 մետրանոցներով` 8:7: Նշենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումն էլ էր ավարտվել գոլազուրկ ոչ-ոքիով:
Սա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատմության առաջին դիմակայությունն է, որտեղ երկու խաղի արդյունքում գոլեր չեն գրանցվել:
Բացի այդ, 11 մետրանոց հարվածաշարի հաշիվը` 8:7, դարձել է ամենախոշորը Չեմպիոնների լիգայի եվ Եվրոպայի Լիգայի պատմության մեջ:
Նշենք, որ զուգահեռ` «Մանչեսթեր Սիթի»-«Դինամո» (Կիև) խաղում էլ գոլեր չգրանցվեցին, ինչ շնորհիվ անգլիական ակումբն էլ 1/4 եզրափակիչ դուրս եկավ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:1 հաշվով: