Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը: 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրը կկայանա 2 հանդիպում:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կընդունի «Բարսելոնային», որը ոչ միայն այս մրցավեճի, այլ նաև` մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է համարվում և վերջին շրջանում կարծես վերագտել է իր խաղը` մեկը մյուսի ետևից ջախջախելով մրցակիցներին:
Մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» Լիսաբոնում կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Թեպետ այստեղ էլ հաղթողի հավակնորդ է համարվում գերմանական ակումբը, սակայն «Բենֆիկան» այս մրցաշրջանում տպավորիչ խաղ է ցուցադրում և նրանց միցավեճը խոստանում է ավելի սուր պայքար:
Նշենք, որ հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
[/b]
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)