Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր [url=https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559]էջում[/url]:
«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել: