211652_close_icon
views-count2693 դիտում article-date 12:28 05-12-2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը: Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձին քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը: Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ...

Posted by Թելման Թադեւոսյան on 2020 թ. դեկտեմբերի 4, ուրբաթ

Նմանատիպ նյութեր