Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Վիկտոր Մնացականյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն հայտնի է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Վ. Մնացակայնյանը «Հայկական գորգի ազգային կենտրոն»-ի տնօրենն է, նրա հորեղբայրն էլ ժողովրդին հայտնի «Կարմիր խաչի մխիկ» մականվամբ հայկական «Կարմիչր խաչ» ընկերության ղեկավարն է:
Վ. Մնացականյանը թե՛ ընկերների, թե՛ շրջապատում համարվում է գործին նվիրված և քաջածանոթ է ոչ միայն Կենտրոն վարչական շրջանի խնդիրներին, այլ նաև Երևանի:
Նա նաև բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ է եղել, որոնց մասին երբևէ չի ցանկացել բարձրաձայնել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի