211652_close_icon
views-count24636 դիտում article-date 22:18 17-02-2020

Դեբեդ գետը ռաֆթինգի միջոցով զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի. Ալավերդու քաղաքապետն ընդունել է Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմազին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 16-ին, Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունցավ հանդիպում՝ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի և Համաշխարհային ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմասի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ռաֆթինգի նախագահ Սեդրակ Զաքարյանը և Rafting.am-ի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը։ Կողմերն անդրադարձան Հայաստանում այդ մարզաձևի զարգացման հեռանկարներին, քանի որ, ըստ Խաչիկյանի և համայնքապետ Խեչումյանի, Դեբետ գետի՝ Թումյանյան քաղաքից մինչև Ալավերդի և Ախթալա ընկած հատվածն ամենահարմարն է ռաֆթինգով զբաղվողների համար։ Բացի այդ, մարզը նաև հիանալի զբոսաշրջային գոտի է արտասահմանցիների համար, քանի որ հենց այդ տարածքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված այնպիսի պաշմամշակութային գլուխգործոցներ, ինչպիսիք են Օձունի, Սանահինի վանական համալիրները, Քոբայրի և Ախթալայի վանքերը, Քարե կամուրջը և այլն։ Դ. Բարմասն ընդգծեց, որ ինքն անձամբ է ուսումնասիրել նշված հատվածը և այդ առումով Դեբեդը հրաշալի է համարում մարզաձևը զարգացնելու, ինչպես նաև ռաֆթինգ-տուրերի նախագիծ իրականացնելու հեռանկարը։ «Այն թիավարության, ժայռամագլցման միջոցով զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի»,-ընդգծել է նա։ Ի դեպ, անցյալ տարի Ախթալայի թիմից 1 հոգի մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր