100417 դիտում
12:39 14-02-2017
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ալավերդու թիվ 3 մանկապարտեզի տարածքից դուրս եկած 4-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը և ջրահեղձ եղել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 87 տան բնակիչ, 4-ամյա Ռոբերտ Միքայելի Դալլաքյանը ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզում նկատել են երեխայի բացակայությունը և զանգահարել են տուն:
Երեխային գտել է Դեբեդ գետում նրա պապը՝ Ռոբերտ Դալլաքյանը՝ մանկապարտեզից մոտ 200 մ հեռավորության վրա՝ իրենց տան հակառակ ուղղությամբ:
Երեխային պապը իր մեքենայով հասցրել է Ալավերդու բժշկական կենտրոն, մտածելով, որ դեռ հնարավոր է փրկել փոքրիկին, սակայն բժիշկները ընդունել են արդեն երեխայի դին:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ավագ քննիչ Դավիթ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։
4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը ընտանիքի միակ երեխան էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
Նմանատիպ նյութեր
48005 դիտում
11:18 04-05-2017
Ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
48602 դիտում
12:00 17-12-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ