211652_close_icon
views-count1770 դիտում article-date 22:04 17-02-2020

Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ավարտելով իր ուսումնառությունը Վիեննայի պետական համալսարանում, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի ղեկավար և գիտական խորհրդի քարտուղար: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը նշանակվել է նաև Մայրավանքի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր սպասավոր:

Նմանատիպ նյութեր