211652_close_icon
views-count936 դիտում article-date 13:22 15-12-2014

Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ով ամիսներ առաջ ավարտել է ուսումնառությունը Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի և Օքսֆորդի համալսարաններում` ստանալով դոկտորական աստիճան, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն: Նորաօծ քահանաներից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր