211652_close_icon
views-count1408 դիտում article-date 14:24 29-03-2016

Մայր Աթոռում եկեղեցականների նոր նշանակումներ են արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով Հնդկահայոց հոգևոր հովվի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, ազատվելով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկաստանում իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ:

Նմանատիպ նյութեր