211652_close_icon
views-count2299 դիտում article-date 17:12 17-02-2020

«Բարսելոնային» թույլատրել են 15 օրում Դեմբելեին փոխարինող գտնել

«Բարսելոնային» թույլատրել են հայտավորման ժամանակից դուրս նոր հարձակվող ձեռք բերել: Լա Լիգայի բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն բավական երկար ժամանակով շարքից դուրս է եկել, և թույլ է տվել կատալոնացիներին նոր խաղացող գնել: «Բարսելոնան» 15 օր ժամանակ ունի, որպեսզի Լա լիգայից կամ ազատ գործակալ հանդիսացող ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնի: Ներկայումս առավել հավանական է համարվում «Լեգանեսի» 28-ամյա դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի տրանսֆերը:

Նմանատիպ նյութեր