Տոնի Կրոս. Ռոնալդուին փոխարինող դժվար կլինի գտնել
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ թիմի համար դժվար է կլինի առանց Կրիշտիանու Ռոնալդուի, որը ամռանը մադրիդյան ակումբից տեղափոխվեց «Յուվենտուս»:
«Դժվար կլինի փոխարինող գտնել մի խաղացողի, որը 50 գոլ էր խփում մրցաշրջանում:
Կրիշտիանուն տարիներ շարունակ չափազանց կարևոր խաղացող էր մեր համար: Նա մեր հաջողությունները վճռող ֆուտբոլիստ էր:
Շատ բարդ կլինի առանց նրա հաղթել», ասել է Կրոսը: