Տոմաս Տուխել. Մենք չենք կարող Հումելսին հենց այնպես փոխարինող գտնել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է թիմից «Բավարիա» տեղափոխվող պաշտպան Մատս Հումելսին փոխարինող գտնելու հարցին:
«Մեզ չի հերիքելու ոչ միայն հիանալի կենտրոնական պաշտպանի, այլ նաև ուժեղ բնավորությամբ մարդու, առանցքային խաղացողի ու մեր ավագի բացակայությունը: Նրան փոխարինող գտնելը շատ բարդ կլինի:
«Բորուսիան» չի կարող հենց այնպես վերցնել և Հումելսին այլ խաղացողով փոխարինել: Մենք չենք գտնի խաղացող, որը Հումելսի գործը աներ նույնքան բարձր մակարդակի վրա: Այնպես որ, այդ խնդիրը պետք է այլ կերպ լուծել:
Մեր կողմից ամենամեծ սխալը կլիներ, եթե փորձեինք Մատսի ճշգրիտ պատճենը գտնել: Ոչ, դա պետք է այլ խաղացող լինի` իրեն բնորոշ ուժեղ կողմերով», ասել է Տուխելը: