Չինական Չժեցյան նահանգում սկսել են թողարկել կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցը:
Խոսքը գնում է մի դեղամիջոցի մասին, որը նախկինում հայտնի էր որպես Favipiravir կամ Avigan:«Սա երկրում առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի բռնկման ընթացքում պաշտոնապես հավանության է արժանացել, որպեսզի ընդգրկվի այն դեղամիջոցների ցանկում, որոնք կարող են արդյունավետ լինել բուժման ժամանակ», նշված է քաղաքի ղեկավարության հայտարարության մեջ:
Մասնագետների կարծիքով, դեղամիջոցը կարող է կարևոր դեր խաղալ հիվանդության բուժման և կանխարգելման փուլում:
Նշենք, որ վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսից վարակվել է մոտ 70 հազ. մարդ: Վարակի զոհ է դարձել 1669 մարդ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Չինաստանում սկսել են թողարկել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
2020.02.16 23:56


Twitter
Вконтакте
Одноклассники