3789 դիտում
20:32 03-02-2015
Հայտնի է սթրեսի դեպքում շատակերության դեմ առաջին դեղամիջոցը
ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցներ որակի վերահսկման վարչությունը (FDA) շատակերության դեմ Shire ընկերության հեղինակային Վիվանս կոչվող եզակի դեղամիջոց է գրանցել: Վիվանս ապրանքանիշի ներքո լիսդեկսամֆետամին դիմեսիլատն է թաքնված: Վիվանսը շատակերության բուժման համար առաջին հատուկ դեղամիջոցն է: Դեղամիջոցի արդյունավետության շուրջ կասկածներ չկան, քանի որ այն հաստատել են 724 կամավորի մասնակցությամբ կլինիկակական փորձարկները:
Դեղամիջոցը կարողացել է նվազեցնել շատակերության դրվագների՝ խաթարումների հաճախականությունը: Կողմնակի ազդեցություններից բերանում չորություն, անքնություն, անհանգստության զգացումն են նշվել: Պետք է ասել, որ Վիվանսը Նահանգներում 2007-ից է օգտագործվում: Բայց մինչեւ վերջին ժամանակները դեղամիջոցը հայտնի է եղել միայն որպես ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի դեղամիջոց:
Տվյալ համախտանիշը եւ շատակերությունն ընդհանուր հատկանիշներ ունեն: Շատակերությունը բնութագրվում է սնունդն ընդունելու ժամանակ վերահսկողության կորստի դրվագներով: Փաստորեն, այն սթրեսի արտահայտման ժամանակ որկրամոլությունն է: Իսկ հայտնի է, որ գերակտիվության համախտանիշով անհատների մոտ սթրեսի նկատմամբ չափացանց արտահայտված ռեակցիա կարող է նկատվել:
Նմանատիպ նյութեր
10096 դիտում
23:56 16-02-2020
Չինաստանում սկսել են թողարկել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
18846 դիտում
13:15 08-01-2018
Ինչպես խուսափել շատակերության 5 գլխավոր գործոններից
13310 դիտում
23:46 30-05-2020
Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը. Tert.am
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am