ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը Իրաքից ժամանեց Սիրիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան ռազմական 55 բեռնատարներից կազմված շարասյուննը Իրաքից ժամանեց Սիրիայի հյուսիս-արևելյան Հասեկե նահանգ, հայտնում են սիրիական լրատվամիջոցները:
Ամերիկյան զինվորականները սիրական տարածք են տեղափոխում տանկեր, ռազմական տեխնիկա, ինժեներական սարքավորումներ և հանդերձանք:
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ին հետաքրքրում է նավթը, այլ ոչ թե՝ սահմանների վերահսկողությունը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը սիրիական տարածքում կշարունակի համագործակցել և քրդական զինված խմբավորումների և Թուրքիայի հետ, բացի այդ, Թրամպը պատժամիջոցներ ենթադրող հրամանագիր ստորագրեց ընդդեմ Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար: