Ամերիկյան ռազմտեխնիկայով շարասյունը Իրաքից տեղափոխվել է Սիրիայի տարածք
Ամերիկյան զինված ուժերի ավտոշարասյունը հատել է իրաքյան-սիրիական սահմանը և մտել Սիրիայի Հասեկե նահանգ, որը գտնվում է երկրի հյուսիսային մասում։
Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ շարասյունը բաղկացած է 20 Humvee ամենագնացներից և 2 հատուկ պլատֆորմներից, որոնք նախատեսված են մարտական ինքնաթիռներ տեղափոխելու համար։ Ավտոշարասյունը հատել է Իրաքի հետ սիրիական սահմանը Էլ-Վալիդ բնակավայրի մոտ։
Ներկա պահին այն տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Աուդա նավթահանքի մոտակայքում։