6909 դիտում
19:40 11-01-2017
Մոսուլում ռազմական գործողությունից հետո Թուրքիայի բանակի զինվորները պետք է հեռանան Իրաքից
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ավարտից հետո թուրքական ուժերը կհեռանան Բաաշիկայի շրջանի ճամբարից: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Աքբար Իբրահիմ ալ Ալավին:
Իրաքի դեսպանը նաև հավելել է, որ Մոսուլի գործողությունը նախատեսվում է ավարտել ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում: Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Բաաշիկայի ճամբարի խնդիրը Թուրքիայի և Իրաքի միջև պետք է լուծվի փոխադարձ հարգանքի պայմաններում:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055475/]Հիշեցնենք[/url], որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Բաղդադում հունվարի 7-ին: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական զորքը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ, ինչի մասին [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055480/]հայտարարել է[/url] Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին հանդիպումից հետո:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
16:10 07-01-2025
Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո
892 դիտում
13:07 07-01-2025
Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
808 դիտում
12:34 07-01-2025
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ. NBC