246781 դիտում
09:55 16-02-2020
Ողբերգական դեպք Երևանում. Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևաում: Ժամը 00:40-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վրաերթի ենթարկվածներից մեկին, ով տեղում մահացել է, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանի գլխավորությամբ հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:
Օպերատիվորեն ժամաել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պսրզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը:
Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրնսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց հիվանդանոց:
Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտի համար չնախատեսված վայրով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+