211652_close_icon
views-count19011 դիտում article-date 11:24 29-04-2018

Երևանում 31–ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. վերջիններս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա-ին Արսեն Ղազարյանը Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց՝ հետիոտնի համար վերգետնյա կամրջի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 35 DT 982 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 36-ամյա Մարգարիտա Նազարյանին և 43-ամյա Ազատ Բադոյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտներին տեղափոխվել Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վարորդը: Դեպքի մասին երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր