211652_close_icon
views-count4345 դիտում article-date 14:36 15-02-2020

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ կայքից: 2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: ՀԱրցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է: Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/15/Artsakh/3211870?fbclid=IwAR1l0npGJEpGtvNZdDyM1YdxZvVsUU1HCKsw6zl6CGSnMHjNsLAfW60JRhc]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր