2374 դիտում
20:02 14-11-2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. ԿԸՀ
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է», ասաց Սմբատյանը:
Նմանատիպ նյութեր
3007 դիտում
20:23 29-08-2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն. ԿԸՀ
5798 դիտում
19:56 14-04-2017
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժերի ցուցակները
Այս բաժնից
562 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1003 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
871 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը