211652_close_icon
views-count3315 դիտում article-date 23:46 09-02-2020

Իշխանության անփոփոխ գեղագիտությունը․ «30+». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/02/09/1093223/?fbclid=IwAR1PmpOYn4Lr2DCgEqywTUnL9Ngw-nUO7VkJeqs96YTF10-pmP2nOV-eDjk]Aravot.am[/url]-ը ներկայացնում է նոր հոդվածաշար, որը կրում է «30+» անվանումը՝ 30-ն անց մարդու մտորումները մեր հասարակությանը հուզող խնդիրների մասին: Հեղինակն առայժմ որոշել է հանդես գալ կեղծանունով՝ որեւէ անձնավորումից խուսափելու համար: Սակայն բոլոր տեսակի ենթադրությունները կանխելու նպատակով հայտնենք, որ նա հասարակությանը հայտնի մարդ չէ, ներկա կամ նախկին պաշտոնյա չէ, քաղաքական գործիչ չէ, քաղաքական հավակնություններ չունի: Իշխանության անփոփոխ գեղագիտությունը Իր էսսեներից մեկում գրականագետ, խորհրդային այլախոհ (ներկա սերնդին խորհուրդ եմ տալիս Վիքիպեդիայում կարդալ, թե ինչ է դա նշանակում, իսկ ես, հավանաբար, դրան՝ առանձին) եւ ոչ վատ գրող Անդրեյ Սինյավսկին գրել է. «Քանի որ քաղաքականությունը եւ հասարակության սոցիալական կառուցվածքը իմ մասնագիտությունը չեն, ապա, իբրեւ կատակ, կարելի է ասել, որ Խորհրդային իշխանության հետ իմ տարաձայնությունները հիմնականում գեղագիտական բնույթ են կրում»: Անդրեյ Սինյավսկին երկու կյանքով էր ապրում: Առաջին՝ հրապարակային կյանքում նա հետազոտում էր ռուսական պոեզիան եւ «Նովիյ միր» ամսագրում հանդես էր գալիս որպես գրաքննադատ: Իր մյուս՝ գաղտնի կյանքում, արտասահմանում նա հրապարակում էր (Խորհրդային Միությունում դա անհնարին էր) իր ստեղծագործությունները, այդ թվում եւ այն էսսեն, որը ես մեջբերեցի՝ Աբրահամ Տերց կեղծանունով: Հենց դրա վրա էլ բռնվեց. ՊԱԿ-ը բացահայտեց նրա ինքնությունը եւ նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ ճամբարում: Սինյավսկին գրում էր Խորհրդային իշխանության մասին, իսկ ես, քանի որ այդ իշխանությունը վաղուց արդեն չկա, կխոսեմ հետխորհրդայինի մասին: Եվ ահա, ես խորապես համոզված եմ, որ ցանկացած մտածող մարդ հետխորհրդային (ավելի կոնկրետ՝ հայաստանյան) իշխանության հետ ունի հիմնականում գեղագիտական տարաձայնություններ: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե հատկապես ով է տվյալ պահին իշխանության ղեկին՝ իշխանության գեղագիտությունը դրանից չի փոխվում: Նախ, մեր իշխանությունը միշտ անձնավորված է: Մենք ընտրում ենք ոչ թե կուսակցություն, ոչ թե գաղափարախոսություն եւ ոչ էլ՝ խնդիրների մեզ բավարարող լուծումը, մենք ընտրում ենք թագավոր: Մոտավորապես՝ ընտրովի միապետություն՝ լուսավորյալ ֆեոդալիզմի բոլոր հմայքներով՝ տեղական իշխանիկներով եւ եկեղեցու ու պետության անհստակ բաժանմամբ: Ad hominem փաստարկումը, երբ կարեւոր չէ, թե հատկապես ԻՆՉ է ասվում, այլ կարեւորվում է, թե ՈՎ է ասում, մեր քաղաքական հռետորաբանության հիմնական հնարքն է: Երկրորդ, հայաստանյան ցանկացած իշխանություն առաջին հերթին սկսում է զբաղվել հնարավոր ամեն ինչի սեփականաշնորհմամբ: Սկսած դպրոցների տնօրենների պաշտոններից՝ ընտրական գործընթացների հարմարավետ վերահսկման նպատակով, վերջացրած՝ անդամներին դատավորներ վերաորակելով (այլ բան չմտածեք՝ խոսքը Սահմանադրական դատարանի մասին է): Կարեւոր է հասկանալ, որ այդ մոնոպոլիզացիան հենց այնպես չի արվում եւ ինքնանպատակ չէ: Երրորդ, հայաստանյան ցանկացած իշխանություն վստահ է սեփական անսխալականության մեջ: Իսկ բոլոր տապալումներն ու անհաջողությունները չուզողների, ծախված ԶԼՄ-ների եւ այլ հակաժողովրդական ուժերի ձեռքի գործն են: Հոդվածն ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2020/02/09/1093223/?fbclid=IwAR1PmpOYn4Lr2DCgEqywTUnL9Ngw-nUO7VkJeqs96YTF10-pmP2nOV-eDjk]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր