211652_close_icon
views-count13557 դիտում article-date 15:28 30-12-2018

«Առաջին դեմքից»՝ Արթուր Խաչատրյանի հետ. Ունենք իշխանության գերկենտրոնացում, ինչը ռիսկային է թե երկրի համար, թե իշխանության. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/12/30/1006242/?fbclid=IwAR2uphrw7NScM3ZkjyHf_-abknv7oKQ0fgFQzVj6o78Cuo04BRCqnJp0r6g]Aravot.am[/url]-ը գրում է. Հոկտեմբերի 2-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատված Արթուր Խաչատրյանը, որին եւ այլ դաշնակցականների ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ավելի վաղ էր հետ կանչել կառավարությունից՝ «Առավոտի» հարցին՝ վիրավորվե՞ց, որ աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց փողոցում, պատասխանեց. «Իհարկե: Դրանից առաջ, շուրջ 1 ամիս ես օրական 14 ժամ շարունակ եղել եմ հիմնարկում… Առանց շաբաթ-կիրակիի: Երկու օր գիշերել եմ հիմնարկում: Երկու անգամ Արցախ եմ գնացել, երկու անգամ՝ Տավուշ եւ այլն: Թե ես, թե Արծվիկ Մինասյանը՝ ինչպես նաեւ կառավարության մյուս անդամները, ամենայն պատասխանատվությամբ, նվիրվածությամբ աշխատում էինք կառավարության ծրագիրն իրականացնելու, երկիրն անցնցում պահելու համար՝ մինչեւ հերթական ընտրությունները: Ամեն դեպքում՝ վարչապետը նախարար հեռացնելու իրավունք չունի, իրավունք ունի ներկայացնել առաջարկություն: Ուրիշ բան, որ ամբոխը պահանջում էր…»: Նախկին նախարարը քննադատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի շրջանառվող տարբերակը, ըստ որի՝ մասնավորապես նախատեսվում է, որ գյուղատնտեսության նախարարությունը միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Նման փոփոխություններն արդարացնող հնչող փաստարկին, թե տարիներ շարունակ ասվել է, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է՝ Արթուր Խաչատրյանն այսպես հակադարձեց. «Դե, գիտեք, եթե միայն ուռճացված ապարատն է հիմնական առաջմղիչ ուժը՝ այդ դեպքում կարելի է մշակույթը միացնել գյուղատնտեսությանը եւ գյուղական մշակույթ զարգացնել… Ինչո՞ւ ենք մենք գյուղատնտեսությունը, որը գեներացնում է մեր համախառն ներքին արտադրանքի 15 տոկոսը (եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ապա եւս 10 տոկոսը), այսինքն՝ քառորդը տվող նախարարությունը միավորում տնտեսական զարգացման նախարարությանը»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/30/1006242/?fbclid=IwAR2uphrw7NScM3ZkjyHf_-abknv7oKQ0fgFQzVj6o78Cuo04BRCqnJp0r6g]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր