211652_close_icon
views-count647551 դիտում article-date 23:39 08-02-2020

Ողբերգական դեպք Արցախում. «պրիսյագից» վերադարձող քաղաքացիները հայտնվել են անանցանելի ճանապարհին. մեքենաները ձնակույտից դուրս բերելիս 49-ամյա տղամարդը մահացել է

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 22:35-ի սահմաններում, Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռ. Գինոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցելիս է եղել զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել: Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին:

Նմանատիպ նյութեր