211652_close_icon
views-count2826 դիտում article-date 19:26 07-02-2020

Հունգարացի օլիմպիական չեմպիոնին մեկ տարով որակազրկել են անզգույշ գրառման համար

Հունգարիայի շորթ-տրեկի ֆեդերացիան իր օլիմպիական չեմպիոն Չաբու Բուրյանին մեկ տարով որակազրկել է սոցցանցում Չինաստանի մասին վիրավորական գրառման համար, որը նա արել էր դեկտեմբերին: Շանհայի օդանավակայանում երկար սպասելուց հետո զայրացած մարզիկը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրությամբ. «Ախմախ Չինաստան»: 25-ամյա Բուրյանը շատ արագ հասկացել է իր սխալը և ջնջել գրառումը, սակայն սկանդալն արդեն հասցրել է տարածվել: Գրառման պատճառով հունգարական ազգային թիմի մարզիչ Չժան Լինը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն չի ընդունվել: Թեպետ մարզիկը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հունգարական ֆեդերացիան որոշում է կայացրել նրան մեկ տարով զրկել մրցաշարերին և մարզահավաքներին մասնակցելուց: Չաբա Բուրյանը՝ 2018 թվականին օլիմպիական չեմպիոն է դարձել շորթ-տրեկի 5000 մետր տարածության փոխանցումավազքում: Դա ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ Հունգարիայի առաջին ոսկե մեդալն էր:

Նմանատիպ նյութեր