Իրանում ֆուտբոլիստին կես տարով որակազրկել են դեղին անդրավարտիքով լուսանկարի համար
Իրանցի ֆուտբոլիստ Սոշա Մականին կես տարով որակազրկվել է ազգային առաջնության խաղերից:
29-ամյա դարպասապահի համար նման պատիժ է սահմանել Իրանի ֆուտբբոլի ֆեդերացիայի` էթիկայի հարցերով հանձնաժողովը, երբ համացանցում տեղադրվել է նրա լուսանկարը` դեղին անդրավարտիքով:
Նշվում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է այդ հարցով ներկա գտնվել Ֆեդերացիայի նիստին:
«Այդ որոշումը կայացվել է Մականիի արտաքին տեսքի և այն ազդեցության պատճառով, որը դա կարող է ունենալ հասարակության վրա», հայտարարել է հանձնաժողովի անդամներից մեկը:
Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին Մականին արդեն ձերբակալվել էր առանց փարանջայի կանանց հետ լուսանկարվելու և այն տարածելու համար: