Ռուսաստանում ադրբեջանցի ֆուտբոլիստին որակազրկել են երկու տարով՝ մրցավարին հարվածելու համար. տեսանյութ
Ռուսական «Վիրաժ» մինի-ֆուտբոլի ակումբի ֆուտբոլիստ Սարհան Միկաիլովը մրցավարին հարվածելու համար որակազրկվել է երկու տարով: Նրան արգելել են ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալել:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Ռուսաստանի առաջնության բարձագույն լիգայի «Կուրգան»-«Վիրաժ» հանդիպման ժամանակ: Երբ մրցավարը կանոնների խախտում է արձանագրել, Միկաիլովը գնդակը նետել է նրա ուղղությամբ, իսկ տեսնելով կարմիր քարտը՝ հարվածել է դեմքին:
Բացի որակազրկումից, Ադրբեջանի հավաքականի նախկին խաղացողը տուգանվել է 50 հազ.. ռուբլով: