4124 դիտում
09:13 07-02-2020
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը 1 ընկերությունով պակասել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը մեկ ընկերությունով պակասել է: Խոսքը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մասին է, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկից դուրս է մնացել: Պատճառն այն է, որ ընկերությունը տևական ժամանակ է՝ չի շահագործում Ալավերդու պղնձաձուլարանը, մինչդեռ 2018 թվականին ընկերությունը պետական բյուջե կատարել է 996 մլն 993 հազար դրամի հարկային վճարում, իսկ 2017 թվականին՝ 902 մլն 919 հազար դրամի:
Բայց, մյուս կողմից, խոշորների ցանկում տեղ է գտել «Թեղուտ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Թեղուտի հանքավայրը: Այս ընկերությունը անցած տարի պետական բյուջե վճարել է 2 մլրդ 355 հազար դրամ, իսկ 2018 թվականին կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: և զարմանալի չէ, քանի որ անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը զբաղեցրել է ցանկի 2-րդ հորիզոնականը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18862 դիտում
23:35 31-07-2018
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
6573 դիտում
11:53 03-11-2018
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Այս բաժնից
1963 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»