Մեսին ցանկանում է, որ «Բարսելոնայի» նախագահը հրաժարական տա
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է, որպեսզի ակումբում էական փոփոխություններ իրականացվեն:
Մեսին ցանկանում է, որ ակումբի ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարական տա, իսկ նրա փոխարեն ընտրությունների արդյունքում նոր մարդ գա:
32-ամյա արգենտինացուն հոգնեցրել են կատալոնական ակումբի ղեկավարների գործողությունները:
Բացի այդ, Մեսին ցանկանում է, որպեսզի «Բարսան» գլխավորի ներկայումս արաբական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին:
Այժմ թիմի գլխավոր մարզիչը Կիկե Սետյենն է, որը այս պաշտոնը ստանձնեց հունվարի 14-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսին զայրացել է թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարություններից: