211652_close_icon
views-count2287 դիտում article-date 19:41 27-06-2019

«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը ցանկանում է վերադառնալ, բայց մենք չենք ցանկանում

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձին: «Որքան տեղյակ եմ, «Բարսելոնան» ոչ մի քայլ չի ձեռնարկել Նեյմարին ձեռք բերելու ուղղությամբ, և մենք չենք էլ ցանկանում նրան ձեռք բերել: Տնօրենների խորհուրդը չի ուսումնասիրել այս հնարավորությունը, սակայն առկա է ցանկություն խաղացողի կողմից: Կարծես թե Նեյմարը ցանկանում է վերադառնալ, համենայնդեպս, նա շահագրգռվածություն է հայտնել, սակայն բանակցություններ չկան Մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա, պետք է սա քննարկենք: Ինձ չի զարմացնում, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ: Բարսելոնայի և «Բարսայի» պես տեղեր քիչ կան: Եղել են նաև ուրիշները, որոնք հեռացել են, հետո ցանկացել վերադառնալ, ինչպես՝ Սեսկ Ֆաբրեգասը: Նեյմարը հրաշալի խաղացող է: Բայց, ինչ որ պահի որոշեց հեռանալ: Ներկա պահին նրա հետ մենք չենք բանակցում: Ասելու բան չկա: Նրա հեռանալու հետ կապված մի շարք պահեր կան, որոնք ինձ դուր չեկան, կան բաներ, որ պիտի լուծենք», ասել է Կարդոները:

Նմանատիպ նյութեր