«Բարսելոնան» նորից կորցրեց Դեմբելեին
«Բարսելոնան» հայտնել է, որ կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վիրահատվելու է վնասվածքի պատճառով, որը նա ստացել է վերջին մարզման ընթացքում:
Վիրահատությունը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Ֆինլանդիայում: Նշենք, որ Դեմբելեն ազդրի մկանի ամբողջական պատռվածք է ստացել: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին «Բարսելոնան» լրացուցիչ կհայտնի:
Վերջին անգամ Դեմբելեն խաղադաշտ է մտել նոյեմբերի 27-ին: Այն ժամանակ նա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիայի» հետ խաղում ազդրի ջլի վնասվածք էր ստացել: Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում ընդամենը 5 խաղի է մասնակցել և մեկ գոլ խփել: