«Բարսելոնան» 105 մլն եվրոյով ձեռք բերեց Ուսման Դեմբելեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:
Կատալոնական ակումբը 20-ամյա ֆրանսիացու համար կվճարի 105 մլն եվրո: «Բորուսիան» նաև այդ գումարի 40 տոկոսի չափով պարգևավճարներ կարող է ստանալ:
Դեմբելեն Իսպանիա կժամանի կիրակի օրը, իսկ երկուշաբթի բուժզննում կանցնի, որից հետո 5-ամյա պայմանագիր կկնքի կատալոնացիների հետ:
«Բարսելոնան» Դեմբելեի պայմանագրում ամրագրել է հրաժարագին՝ 400 մլն եվրոյի չափով:
Նշենք, որ «Բորուսիան» Դեմբելեին ընդամենը մեկ տարի առաջ էր ֆրանսիական «Ռենից» ձեռք բերել 15 մլն եվրոյով:
Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես կգա 11 համարի ներքո, որը մինչ այդ բրազիլացի հարձակվող Նեյմարի համարն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The shirt number for @Dembouz is… pic.twitter.com/ShAbkc444o
— FC Barcelona (@FCBarcelona) August 25, 2017