«Բարսելոնան» կարող է Դեմբելեին վարձավճարով տալ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հաջորդ մրցաշրջանը կարող է այլ ակումբում անցկացնել:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է 20-ամյա ֆրանսիացուն վարձակալությամբ տալու հարցը: Վաճառքի հարցը բացառված է:
«Բարսելոնայում» ցանկանում են, որպեսզի Դեմբելեն խաղային մշտական պրակտիկա ստանա, ինչը «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանին ձեռք բերելու դեպքում խնդիր կդառնա:
Դեմբելեի համար նախնական տարբերակները «Ատլետիկոն» ու «Արսենալն» են:
Դեմբելեն 2017-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց 105 մլն եվրոյի դիմաց: Պրիմերայի 14 խաղում նա դարձել է 1 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: