1183 դիտում
13:45 06-02-2020
2019 թվականին Հայաստանում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք
2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով:
Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0028368001580981459727139.jpg[/img]
Վերլուծելով 2019 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:
Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
-գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը,
-եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
-ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
-բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
-գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
-խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
-գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը
-եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝ անպայման դիմել բժշկի։
Նմանատիպ նյութեր
12873 դիտում
16:53 03-01-2020
Լինենք իրազեկ․ ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը