ԱՄՆ Սենատի անդամների կողմից փետրվարի 5-ին քվեարկության արդյունքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփն արդարացվել է մեղադրական բոլոր կետերով։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։Լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առաջին հոդվածին կողմ է քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից 48 սենատոր, մինչդեռ նախագահի մեղքի ապացուցման համար անհրաժեշտ էր հավաքել 100 սենատորից 67-ի ձայնը։
Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մասին երկրորդ հոդվածին դեմ է քվեարկել 52 սենատոր։
Սենատի նիստի արդյունքներով Թրամփն իմփիչմենթի գործով անմեղ է ճանաչվել։
Սենատի քվարկության արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
Նշենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, ում դեմ իմպիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթը տապալվեց
2020.02.06 09:45


Twitter
Вконтакте
Одноклассники
