211652_close_icon
views-count976 դիտում article-date 13:33 27-12-2024

Սխալը որոշ մարդկանց ու քաղաքական ուժերին վստահելն էր, որոնք պետք է անեին գործողություններ, բայց չարեցին, և խոսքը միայն իմփիչմենթը չէ. Բագրատ Սրբազան

Ես ոչ մեկի մոտ կեղծ ակնկալիք ձևավորելու ցանկություն չեմ ունեցել: Այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնրոդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մարդկանց մոտ կեղծ ակնկալիքներ առաջացրեցին:

«Ես ինձ համար եմ ձևակերպել ակնկալիքները և այդպիսով էլ դուրս եմ եկել փողոց: Երբ ես դուրս եմ եկել փողոց, առաջին իսկ վայրկյանից ոչ ոքի չեմ հրավիրել փողոց, մարդիկ իրենց ցանկությամբ, գիտակցությամբ, պատասխանատվությամբ գնահատելով իրավիճակը դուրս են եկել փողոց»,- ասաց Սրբազանը:

Նա շեշտեց՝ այս պայքարն ունեցել է վերելքներ, ունեցել է վայրէջքներ, բայց իրենց կամքը տեղն է մնացել և իրենք լիահույս են, որ պայքարը ընդհատում չի ունենալու ու ի վերջո հասնելու է իր նպատակին:

Ինչ վերաբերում է սխալներին, Սրբազանը նշեց. «Մեր հիմնական խնդիրը եղել է կազմակերպչական, եղել է ժամանակը չունենալ այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու և հիմնական խնդիրը եղել է որոշակի վստահությունը, որ մենք ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն իրականացրել»:

Սրբազանը տեղեկացրեց, որ դրանց մեջ կան քաղաքական ուժեր, կան ոչ քաղաքական ուժեր: «Ես այս մասին շատ բան չեմ կարող ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսելու այդ մասին: Մենք ունեցել ենք որոշակի վստահություն թե՛ քաղաքական ուժերի, թե՛ տարբեր խմբերի նկատմամբ, որ զանազան գործողություններ կիրականացնեին այս կամ այն ճանապարհով, որոնք կբերեին արդյունքի, բայց դրանք չեն իրականացել վերջնաարդյունքում»,- ասաց նա:

Սրբազանը պարազաբանեց, որ այսինքն, իրենք վստահել են և չի իրականացել: «Մայիսի իննին Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված մեկ ժամը ճիշտ էր, սխալը դրան հաջորդած գործողություններն էին, որ մենք հետ ընկանք մեր ծրագրից: Խոսքը միայն իմփիչմենթի մասին չէ, մեր ծրարգրեը ժամանակի առումով խախտվեցին և չհասցրեցինք քայլերի հաջորդականությունը բերել այնտեղ, որտեղ պետք էր»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր