211652_close_icon

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը օրինական ճանաչեց նախագահի իմփիչմենթը

views-count2224 դիտում article-date 11:40 10-03-2017
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը վճռել է, որ երկրի նախագահ Պակ Կին Խեին օրինական հիմքերով է ներկայացվել իմփիչմենթ, հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները։ Նշվում է, որ վերջինս պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից, իսկ առաջիկա 60 օրերի ընթացքում երկրում կանցկացվեն վաղաժամկետ նախագահական ընտրություններ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Հարավայի Կորեայի խորհրդարանի անդամները կողմ քվեարկեցին նախագահի իմփիչմենթին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ նախագահի մտերիմ ընկերուհին ներգրավված է երկրի պետական գործերին, որի իրավունքը նա չունի։

Նմանատիպ նյութեր