211652_close_icon
views-count2933 դիտում article-date 16:15 04-02-2020

Հայ ծանրորդները օլիմպիական վարկանիշային միավորներ են վաստակում

Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Փետրվարի 3 –ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը նույնպես երկամարտում << հավաքեց >> 345 կգ / 160 կգ + 185 կգ / և դարձավ . . . երկրորդ մրցանակակիր: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսազրույցում ասաց ,որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է: Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ աշխարհի , Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ օլիմպիական խաղեր, պետք է անպայման մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Ալավերդյանի խոսքով նպատակ չկա հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն առավել կարևոր ` Մոսկվայում ապրիլի 2 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությանը: Այսօր Ռաշտում հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր